Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում երեխան ուշագնաց է եղել հացի հերթում. սա արդեն որերորդ միջադեպն է #ԱրցախիՁայնը

Blog Image

 Իրավագիտակից հասարակությունն ՀԿ-ի նախագահ Արմեն Բաղդասարյանը գրում է.

Շուրջ մեկ ժամ հացի հերթում կանգնելուց հետո հացի փուռի մուտքի դիմաց իրարանցում նկատեցի, բոլորը փորձում էին ինչ որ մեկին փրկել։ Հոծ բազմության մեջ նկատեցի այս երեխային, ով ուշագնաց էր եղել, և սա արդեն որերորդ միջադեպն է Ստեփանակերտի հերթերում։

Շենքի բնակիչները հաշված վայրկյանների ընթացքում,մեկը քաղցր թեյով բաժակը, մյուսը հաց ու պանիրը, երրորդն էլ`տանն պահած մի քանի կոնֆետը ձեռքներին, մոտեցան և հյուրասիրեցին երեխային։

Սա է այսօրվա Արցախը,իսկ

 "քաղաքակիրթ" աշխարհը նիրհում է խորը քնի մեջ։

MediaHub-ը փորձում է Արցախի ձայնը լսելի դարձնել աշխարհին, ցույց տալ մարդկային ճակատագրերն այս աղետալի օրերին: Աշխարհը լուռ է, բայց լուռ հետևել, թե ինչ է կատարվում հայկական երկրորդ պետությունում մենք չենք կարող....

Send