Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

33-ամյա մի հայ քաղաքացի uպանել է ռուս օպերատոր և ռեժիսոր Պոլիտիկին․ ինչ է հայտնի

Blog Image

Ռուս օպերատոր և ռեժիսոր Սերգեյ Պոլիտիկն է սպանվել իր տան մոտ Մոսկվայում։

Ըստ ԶԼՄ-ների՝  56-ամյա Պոլիտիկին դանակահարել է 33-ամյա մի հայ քաղաքացի, որի հետ բնակարանի մուտքի մոտ վեճ է եղել։ Կասկածյալը հարվածել է ռեժիսորի կրծքավանդակին, որից հետո նա մահացել է հիվանդանոցում։ Հարձակվողը փախուստի է դիմել։ Նրան փնտրում են։

Պոլիտիկը աշխատել է «Փակ դպրոց» հեռուստասերիալի, «Դայակներ», «Դոմովոյ» և «Օդնոկլասնիկի. Նախկիններ չեն լինում» գեղարվեստական ​​ֆիլմերի վրա։

Send