ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս

ԵԱՀԿ գործող նախագահ և Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը կայցելի Հարավային Կովկաս։ Այս մասին նա հայտնել է TURAN-ին։

Նրա խոսքով` ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ «մնում է սպառնալիքի տակ»։

Բորգն ասել է, որ կազմակերպության ուշադրությունը, բացի Ուկրաինայից, կենտրոնացած է նաև երկարատև հակամարտությունների վրա, ներառյալ իրավիճակը Մերձդնեստրում և Հարավային Կովկասում։

«Իմ վերջին այցերը Սերբիա, Կոսովո և Մոլդովա, ինչպես նաև Հարավային Կովկասում առաջիկա առաքելությունները գործընկերների հետ երկխոսության մեջ մտնելու համատեղ ջանքերի մի մասն են՝ վստահությունը վերականգնելու և ԵԱՀԿ-ի դերն ամրապնդելու համար», - ասաց նա: