Բրազիլիայում կինը դիակի ընկերակցությամբ բանկ է եկել՝ նրա անունով վարկ վերցնելու (տեսանյութ)

Բրազիլիայում կինը դիակի ընկերակցությամբ բանկ է եկել՝ նրա անունով վարկ վերցնելու (տեսանյութ)

Բրազիլիայում մի կին իր հորեղբոր դիակը բերել է բանկ՝ նրա երաշխավորությամբ 17 հազար բրազիլական ռեալի (մոտ 3000 դոլար) չափով իր համար վարկ ստանալու համար։

Աշխատողները ապշած են եղել նման արտասովոր խնդրանքից։ Նրանք ուշադրություն են հրավիրել տղամարդու վիճակի վրա՝ հարցնելով, թե արդյոք ամեն ինչ կարգի՞ն է նրա առողջության հետ, բայց տղամարդը չի պատասխանել հարցին։ Բայց կինը վստահորեն ասել է, թե հորեղբայրը միշտ այսպիսի տեսք ունի։

Բանկի աշխատակիցների կողմից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է տիկինը մահացած տղամարդուն խնդրում ամուր բռնել գրիչը՝ մտցնելով այն մատների միջև ու հորդորել ստորագրել թերթիկի վրա: Տեսածից հետո աշխատակիցներն անմիջապես ահազանգել են ոստիկանություն ու բուժաշխատողներին։

Դիակը բանկ տեղափոխած կնոջը ոստիկանները տեղում ձերբակալել են։ Ժամանած բուժաշխատողները նույնպես հաստատել են, որ մի քանի ժամ առաջ 68-ամյա տղամարդը մահացել է։

Տեսանյութն այստեղ