Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մոտ ժամանակներս կազատի Յոավ Գալանտին պաշտպանության նախարարի պաշտոնից։
Երեկ երեկոյան Նեթանյահուն իր շրջապատի հետ քննարկել է Գալանտին պաշտոնանկ անելու հարցը, գրել են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակի աղբյուրները։
Գալանտի և Նեթանյահուի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարել էր Գալանտին պաշտոնանկ անելու մասին 2023 թվականի մարտին՝ կառավարության դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ նրա քննադատության համար, և միայն երկու շաբաթ անց էր չեղարկել որոշումը՝ հասարակական ճնշման ներքո: