Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանում հայտարարվել է տարերային աղետի դրություն․ ևս 1 ամբարտակ է վնասվել (տեսանյութ)

Blog Image

Լեհաստանում հայտարարվել է տարերային աղետի դրություն։

Եվս մեկ ամբարտակ է վնասվել, հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Բորիս» փոթորիկը Եվրոպայում ամենաուժեղն է 1997 թվականից ի վեր։ Առնվազն 15 մարդ է մահացել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։

Եվրոպան տուժում է վերջին քառորդ դարի ամենասարսափելի ջրհեղեղից։ Ավստրիան, Չեխիան, Հունգարիան, Գերմանիան և Ռումինիան և հատկապես Լեհաստանն ամենաշատն են տուժել։

Ջրհեղեղից արդեն տուժել են խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները. օրինակ, Եվրոպայի խոշորագույն ձուլարանային կոքս արտադրող OKK Koksovny ընկերությունը նույնպես դադարեցրել է քիմիական նյութերի արտադրությունը։

Տեսանյութն ու լուսանկարներն այստեղ

Send