Փաշինյանին ընտրողներն էլ նրան ձայն չեն տվել Արցախը հանձնելու համար․ Վրթանեսյան
Ես չեմ եկել որևէ մեկին աջակցելու, այլ եկել եմ ուղերձները տեսանելի ու լսելի դարձնելու համար։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով՝ ինքը պահանջ ունի, որը ներկայացնելու է՝ ճանաչել Արցախի անկախությունը։
«Իմ դիմումը միջազգային հանրությանն է ուղղված։ Բացի այդ, պետք է շեշտել, որ հայ ժողովրդի մի մասը Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել, որ նա մեր հողը հանձնի։ Ավելին, այն մարդիկ, որոնք նույնիսկ Փաշինյանին ձայն են տվել, միևնույն է, չեն ընտրել իրեն Արցախը հանձնելու համար»,- ասաց Վրթանեսյանը։
Ըստ Վրթանեսյանի՝ այս իշխանությունները նպատակաուղղված աշխատում են Արցախը հանձնելու ուղղությամբ։