ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն թվիթերյան իր էջում գրել է․
«Ադրբեջանական «լրատվամիջոցների» կողմից տարածված ևս մեկ հրապարակում, որը համապատասխանում է ատելության խոսքի դասական սահմանմանը, նույնպես լի է հակահայկական քարոզչությամբ։ Ատելության նման բացահայտ խրախուսումը, որը զուգորդված է տեղում իրականացվող գործողություններով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունեն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- գրել է Բադալյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրեական կազմակերպությունը թվիթերում անդրադարձել էր ադրբեջանական թերթի հրապարակած՝ «Հիտլերն ավելի հումանիստ է, քան պատմության ցանկացած հայ առաջնորդ» վերտառությամբ հոդվածին։