Ադրբեջանցիներն ուզում էին վիրավորել հայերին, բայց վիրավորեցին իրենց հրեա ընկերներին. ի՞նչ է կատարվել

Ադրբեջանցիներն ուզում էին վիրավորել հայերին, բայց վիրավորեցին իրենց հրեա ընկերներին. ի՞նչ է կատարվել

«Նրանք ուզում էին վիրավորել հայերին, բայց վիրավորեցին իրենց հրեա ընկերներին»: StopAntisemitism հրեական կազմակերպությունը, որը գործում է ԱՄՆ-ում, հայտնում է, որ սարսափելի է տեսնել, որ ադրբեջանական թերթը հրապարակում է հոդված՝ «Հիտլերն ավելի հումանիստ է, քան պատմության ցանկացած հայ առաջնորդ» վերտառությամբ:

Նրանք հիշեցրել են իրենց ադրբեջանցի գործընկերներին, որ Ադոլֆ Հիտլերը սպանել է 6 միլիոն հրեայի և 5 միլիոն այլ ժողովուրդ։

««Հումանիստ» բառը և նրա անունը չեն կարող օգտագործվել նույն նախադասության մեջ«,- ասված է StopAntisemitism հրեական կազմակերպության Twitter-ի էջում: