Արցախի բանակը լուծարելու հարց չի կարող լինել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ինքը Սոչիում առաջարկել է ստեղծել ապառազմականացված գոտի, որից հետո Արցախը ՊԲ ունենալու կարիք կարող է և չունենալ։
«Ես իր այդ հայտարարությունը չեմ լսել, բայց ՊԲ չունենալու հարց անգամ չի կարող լինել, բանակը պետք է ավելի հզորացնել, ուժեղացնել, զինել»,- մեզ հետ զրույցում ասաց Մնացականյանը։
Դիտարկմանը, որ Փաշինյանն ակնարկում էր նաև ռուս խաղաղապահների տեղակայման հարցն ու այդպիսով ռուսների վրա անվտանգային հարցը թողնելու մասին, Մնացականյանն արձագանքեց՝ ախր, խաղաղապահի գործառույթն այլ է, բանակինը՝ այլ։
«Իմ կարծիքը շատ հստակ ու պարզ է՝ բանակը հզորացնել է պետք»,- շեշտեց Մնացականյանը։
Նարե Գնունի