Դիմում եմ ներկայացրել ՀՀԿ և կասեցրել իմ կուսակցական գործունեությունը․ Վահան Հարությունյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հարությունյանն այժմ ակտիվորեն զբաղված է բիզնեսով և շինարարությամբ։ Հիշեցնենք, Հարությունյանի ընտանիքին են պատկանում ամրանների արտադրությամբ և վաճառքով զբաղվող «Ասկե գրուպ» և «Միկմետալ» ընկերությունները, նաև «Միկշին» կառուցապատող ընկերությունը, որը «Երազ» թաղամասը կառուցած ընկերությունն է։ Հարությունյանը ներգրավված է հենց այս ընկերությունների ղեկավարման մեջ։
MediaHub-ի հետ զրույցում Վահան Հարությունյանն ասաց, որ վերջերս կայացած Շինարարների միության 5-րդ համագումարին ընտրվել է Շինարարների միության նախագահ՝ դրան զուգահեռ դադարեցնելով իր անդամակցությունը Հանրապետական կուսակցությանը։
«Ընտրվել եմ Շինարարների միության նախագահ, ինչի հետ կապված՝ դադարեցրել եմ իմ կուսակցական գործունեությունը։ Համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀԿ և կասեցրել իմ կուսակցական գործունեությունը, ինչը պահանջում էր Շինարարների միության կանոնադրությունը»,- ասաց Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե Մակարյան