Սպառնացել են պայթեցնել․ ինչ իրավիճակ է «Գորիսի» բժշկական կենտրոնում

Սպառնացել են պայթեցնել․ ինչ իրավիճակ է «Գորիսի» բժշկական կենտրոնում

Մամուլում լուրեր էին տարածվել առ այն, որ անհայտ քաղաքացին սպառնացել է պայթեցնել «Գորիսի» բժշկական կենտրոնը, քանի որ վերջինիս եղբոր երեխային չի ցուցաբերվում համապատասխան կարգի բուժօգնություն։

Լուրի իսկությունը ճշտելու և իրավիճակին ծանոթանալու նպատակով MediaHub.am-ը կապ հաստատեց «Գորիսի» բժշկական կենտրոն։

«Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, տարհանում չկա, իրավիճակը հանգիստ է»,- նշեց կենտրոնի աշխատակիցը՝ զարմանքով և ծիծաղով արձագանքելով տարածված տեղեկատվությանը։