Լավրովն ուզում ա, որ մեր երկիրը կործանվի. ՔՊ-ական (տեսանյութ)

Լավրովն ուզում ա, որ մեր երկիրը կործանվի. ՔՊ-ական (տեսանյութ)

Դե Ռուսաստանն ուզում է, որ ոնց եղել է մեր պետությունը, տենց էլ լինի, այսինքն մեր փոխարեն իրենք որոշումներ կայացնեն, իսկ հիմա մենք ուզում ենք ինքներս որոշում կայացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։ 

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ այսօրվա իր ելույթում Մելքոնյանը չշնորհավորեց և չանդրադարձավ Արցախի նոր նախագահին և ինչու է Փաշինյանը հեռախոսազրույցներ ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, սակայն մեր դաշնակից Ռուսաստանի հետ ոչ, ՔՊ-ականն ասաց.

«Ես չեմ շնորհավորել, որովհետև դեռ ժամանակը չի, երբ ժամանակը կգա՝ կասեմ։ Իմ կարծիքով, չզանգելու պատճառն այն է, որ արդեն երկու-երեք անգամ մեր երկրի դեմ էսկալացիա է եղել և մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և ո՛չ Ռուսաստանն է արձագանքել, ո՛չ ՀԱՊԿ-ը։ Արդեն իմաստ չկա Ռուսաստանին զանգելու, անիմաստ է նրանց դիմել»: 

Լրագրողների հարցին, թե Սերգեյ Լավրովի հայտարարության մասին,առ այն,որ վերջինս նշել է,որ ձեռք է բերվել պայմանավորվածություն ՀԱՊԿ նիստի ժամանակ այստեղ ՀԱՊԿ ուժեր տեղակայելու համար,սակայն վերջին պահին հայ գործընկերները հրաժարվել են Մելքոնյանը պատասխանեց։ 

«Լավրովն ամեն ինչ էլ ասում ա, բոլոր ժամանակներում Լավրովն ասել ա, բայց մենք իր ասածները հիմք չենք ընդունում մեր երկրի համար։ Լավրովն ուզում ա, որ մեր երկիրը կործանվի։ Իր բոլոր լավրովյան ծրագրերը հայանպաստ չեն։ Ռուսաստանը մեզ միշտ ասել ա ինչ անենք, ոնց անենք, ում հետ բարեկամություն անենք, ում հետ չանենք։ Մենք պետք է փնտրենք բարեկամներ, իսկ Ռուսաստանը ստեղծել է պայմաններ, որ մենք ընտրենք Ռուսաստանը կամ Թուրքիան»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում