Ի՞նչ է խորհուրդ տրվում ներառել սննդակարգում տարբեր հիվանդությունների, հատկապես քաղցկեղի դեպքում

Ի՞նչ է  խորհուրդ տրվում ներառել սննդակարգում տարբեր հիվանդությունների, հատկապես քաղցկեղի դեպքում

Այսպիսով, կարմիր տերևներով աղցանների մաս կազմող անտոցիանինները հակազդում են քաղցկեղի զարգացմանը, իսկ կանաչ բանջարեղենում պարունակվող կրիպտոքսանտինը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղը։

Տերևավոր կանաչեղենը սննդային մանրաթելի լավ աղբյուր է, որը նպաստում է ստամոքս-աղիքային առողջությանը, արյան մեջ շաքարի մակարդակին և քաշի վերահսկմանը։ Տերևավոր բանջարեղենի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը՝ դրանցում հակաօքսիդանտների, վիտամինների և հանքանյութերի բարձր պարունակության շնորհիվ։

JRSM Cardiovascular Disease ամսագրում հրապարակված մի ուսումնասիրություն բացահայտել է սրտի համար ամենաառողջարար բանջարեղենները։ Գիտնականները ուսումնասիրել են տերևավոր կանաչեղենի օգտագործման և տարբեր սրտանոթային հիվանդությունների առաջացման միջև եղած կապը։ Պարզվել է, որ սննդակարգում տերևավոր կանաչեղենի, մասնավորապես՝ կաղամբի և սպանախի մեծ քանակությամբ ներառումը 16%-ով նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Ի դեպ, պարզվել է, որ այս բանջարեղենները պարունակում են նաև լյուտեին և զեակսանտին, որոնք բարերար ազդեցություն ունեն տեսողության վրա և պաշտպանում են աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից:

Տերևավոր կանաչեղենի մեջ պարունակվող վիտամին K-ի և կալցիումի բարձր պարունակությունը նպաստում է ոսկորների առողջությանը և կարող է օգնել կանխել օստեոպորոզը։ Դրանց մեջ պարունակվող հակաօքսիդանտներն ու ֆիտոնուտրիենտները ունեն հակաբորբոքային հատկություններ։ Վիտամին C-ն նպաստում է առողջ իմունային համակարգին և օգնում է պայքարել վարակների դեմ։