Ալիեւն Իրանի նախագահի պաշտոնակատարի հետ քննարկել է Կովսականն ու Նախիջևանը Իրանի տարածքով կապող ճանապարհը

Ալիեւն Իրանի  նախագահի պաշտոնակատարի հետ քննարկել է Կովսականն ու Նախիջևանը Իրանի տարածքով կապող ճանապարհը

Հունիսի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնակատար, առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի միջեւ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Նախիջեւանը Կովսականին (Զանգիլան) կապող իրանական տարածքով ավտոմոբիլային տրանսպորտի գծի ստեղծման աշխատանքները։