Գետnւմ hնդիկ 4 nւuանnղ է ջրաhեղձ եղել. մեկը փրկվել է (տեսանյութ)

Գետnւմ hնդիկ 4 nւuանnղ է ջրաhեղձ եղել. մեկը փրկվել է (տեսանյութ)

Մեծ Նովգորոդի Վոլխով գետում Հնդկաստանից չորս ուսանող է խեղդվել։

Խեղդվողները 18-ից 20 տարեկան են եղել։ Միջադեպի ականատեսներին հաջողվել է փրկել միայն մեկ աղջկա, նա հոսպիտալացվել է։ 

Նովգորոդի մարզի դատախազությունը հայտնել է, որ հինգ ուսանողներ հունիսի 4-ի երեկոյան գնացել են Վոլխով գետի կամրջի տարածքում լողալու։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ այն վայրը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ դեպքը, նախատեսված չէ լողի համար։

ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է զոհերի դիերի որոնում։

Առայժմ հայտնաբերվել է մեկ ջրահեղձի դի։ Ըստ SHOT-ի՝ խեղդված ուսանողները սովորել են Նովգորոդի Յարոսլավ Իմաստունի անվան պետական ​​համալսարանում՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետում։

Միայն 19-ամյա Նիշա Սոնավանուն է հիվանդանոցում։ Հայտնաբերված օտարերկրացու ինքնությունը պարզվում է։

Տեսանյութն այստեղ