13-ամյա ռուս բլոգեր Միլանա Խամետովան իր համար եռահարկ տուն է գնել (լուսանկար)

13-ամյա ռուս բլոգեր Միլանա Խամետովան իր համար եռահարկ տուն է գնել (լուսանկար)

13-ամյա ռուս բլոգեր Միլանա Խամետովան իր համար եռահարկ տուն է գնել։ Այս մասին նա հայտնել է իր ինտստագրամյան էջում:

Բլոգերը լուսանկար է հրապարակել, որում նա ձեռքում է պահել առանձնատան բանալիները՝ հենված դրա դռանը։ Նա նշել է, որ տուն գնելն իր ամենանվիրական երազանքն է եղել։ «Իհարկե, ես հավատում եմ Ձմեռ պապին, բայց ավելի շատ՝ ինքս ինձ»,- հավելել է Խամետովան՝ կոչ անելով հետևորդներին հավատալ իրենց երազանքներին: Աղյուսե տան գնման ճշգրիտ գինը և վայրը հայտնի չեն:

Բլոգերի պոպուլյարությունը կապված է ռուսաստանահայ երգիչ ու բլոգեր Դավայի հովանավորության հետ, ով սկսել է պարբերաբար հրապարակել Խամետովայի հետ նկարահանված տեսանյութեր։