Քիմ Քարդաշյանի դստերը լացող մոր դիմանկարով պայուսակ են նվիրել (լուսանկար)

Քիմ Քարդաշյանի դստերը լացող մոր դիմանկարով պայուսակ են նվիրել (լուսանկար)

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթը, արտասովոր դիզայնով պայուսակ է ստացել։ Ամերիկահայ աստղն իր ինստագրամյան էջում համապատասխան հրապարակում է արել։

10-ամյա աղջկա մայրն իր story-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Alexander Wang բրենդային փոքրիկ պայուսակ։ Կադրում երևում է, որ այն զարդարված է բազմաթիվ փայլուն ռինսթոններով և լացող Քարդաշյանի դիմանկարով։

«Աստված իմ, այս պայուսակը տրվել է Նորթին: Ես ուզում եմ գողանալ այն»,- մակագրել է նա լուսանկարը։