Քաղաքական անմեղսունակություն

Քաղաքական անմեղսունակություն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ էկոնոմիկայի նախարար, ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանն է, ով հերթական անգամ դարձել է իշխանության քաոտիկ քաղաքականության խորհրդանիշը: 

Դեպի ԵՄ՝ ԵԱՏՄ-ով 

«Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա»,- ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: 

Ինչո՞ւ է տարօրինակ Պապոյանի պնդումը 

Պապոյանի պատասխանը նույնիսկ տրամաբանական և ռացիոնալ կլիներ, մանավանդ, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ երկրներինը աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս:
Բայց Պապոյանը մի կառավարության անդամ է, որն ընդամենը օրեր առաջ հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրենքի նախագծին:
Աշխարհում գոյություն չունի որևէ երկիր, ով մաքսային երկու համակարգերի անդամ է ու հենց այս համատեքստում է Պապոյանի պնդումը քաղաքական անմեղսունակության դրսևորում:

Վահրամ Բագրատյան