Բոլորը գիտեն, որ չի կարելի քնելուց առաջ սուրճ կամ ալկոհոլ խմել։ Սակայն, ինչպես պարզվում է, որոշ բանջարեղեններ նույնպես վնասակար են։ Ինչպես գրում է Daily Express-ը, Valley Sleep Center-ի մասնագետները պարզել են, որ սովորական նեխուրը կարող է քնի հետ կապված խնդիրներ առաջացնել: Դա պայմանավորված է բանջարեղենի միզամուղ հատկությամբ, քանի որ այն հիմնականում բաղկացած է ջրից։ Այսպիսով, գիշերը չափից շատ նեխուր ուտելը նշանակում է, որ չի կարելի խուսափել հաճախակի զուգարան գնալուց:
Մեկ այլ բանջարեղեն, որը խորհուրդ չի տրվում ուտել ուշ գիշերը, լոլիկը է։ Այն պարունակում է մեծ քանակությամբ տիրամին կոչվող ամինաթթու, որն ազատում է նորեպինեֆրինը ուղեղում: Այսինքն՝ օրգանիզմն ավելի երկար արթուն կմնա։
Իսկ երրորդ բանջարեղենը, որը վատ է ազդում քնի վրա, բրոկկոլին է։ Այն պարունակում է մեծ քանակությամբ լուծվող մանրաթել, որը հեշտ մարսվող չէ։ Եվ որքան շատ ժամանակ պահանջվի օրգանիզմին սնունդը մարսելու համար, այնքան ավելի երկար կպահանջվի մարդուն քուն մտնելու համար։