18+. Կինը կողոպուտի մասին հայտնելու համար ոստիկանություն է զանգել, իսկ ոստիկանները նրան են uպանել (տեսանյութ)

Միացյալ Նահանգներում մի սևամորթ կին ոստիկանություն է զանգահարել կողոպուտի մասին հայտնելու համար, սակայն ժամանած ոստիկանները ոչ ոքի չեն գտել ու նրան են կրակել։
Իլինոյսում 36-ամյա Սոնյա Մեսսին զանգահարել է ոստիկանություն՝ հայտնելու իր տան գողության մասին, սակայն երբ ոստիկանությունը ժամանել է կասկածելի ոչինչ չի գտել, և տիրոջ հետ զրույցը սկսել է արագորեն սրվել։
Խոհանոցում ոստիկանը սկսել է կոպիտ բղավել աֆրոամերիկացի կնոջ վրա, քանի որ նա ձեռքին մի դույլ տաք ջուր է պահած եղել։ Կինը կատարել է ոստիկանի պահանջն ու դույլը դրել է հատակին, սակայն երբ ձեռքը մեկնել է այն նորից վերցնելու, ոստիկանը կրակել է նրա վրա։
Տեսանյութն այստեղ