Հարավային Կորեայում հրդեհ է բռնկվել Հյուսիսային Կորեայից եկող օդապարիկների պատճառով

Հարավային Կորեայում հրդեհ է բռնկվել Հյուսիսային Կորեայից եկող օդապարիկների պատճառով

Սեուլի արվարձանում գտնվող բնակելի շենքի տանիքում հուլիսի 24-ին փոքր հրդեհ է բռնկվել ԿԺԴՀ-ից արձակված աղբատար օդապարիկների պատճառով։ Այս մասին հայտնում է Chunan Ilbo թերթը։

Հարավային Կորեայի զինվորականների վերջին տվյալների համաձայն՝ չորեքշաբթի ԿԺԴՀ-ն մոտ 480 աղբատար օդապարիկ է արձակել Կորեայի Հանրապետության ուղղությամբ։ Նրանցից մեկը վայրէջք է կատարել Գոյանգ քաղաքի բնակելի շենքի տանիքին։ Հրդեհը բռնկվել է հուլիսի 24-ին տեղական ժամանակով ժամը 14:36-ի սահմաններում։ Հրդեհի պատճառը դետոնատորն է եղել, որը կապված է եղել պարանին: 

Դեպքի վայր է ժամանել 28 հրշեջ և 11 միավոր հատուկ տեխնիկա։ Հրդեհը տարածվել է 6 քմ. մ եւ մարվել է 25 րոպե անց. տուժածներ չկան։