Հայ-ամերիկյան զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. Պեսկով

Հայ-ամերիկյան զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. Պեսկով

Կրեմլը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է բծախնդիր աշխատանքը Ադրբեջանի և Հայաստանի  հետ»,- նշել է Պեսկովը։

Նա նաև անդրադարձել է Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժություններին, նշելով, որ դրանք կարող են ապակայունացնել տարածաշրջանում իրավիճակը․

«Այս իրավիճակում, իհարկե, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը և տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։