«Խոսել է առանց մտածելու»․ Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

«Խոսել է առանց մտածելու»․ Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․

«Դժվար է պնդել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարներին».

Ընկերուհինե՛րս, Ձեր աշխատանքը ամենաբարձրաստիճան պետի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, որը ներառում է օրակարգերի կազմումը, հանդիպումների կազմակերպումը, աշխատանքը փաստաթղթերի հետ, զանգերի ընդունումն ու միլիոնավոր այլ խնդիրներ, այդ ամենը ջուրը կընկնի։

Մի նեղացեք, այդ մարդը, համոզված եմ, առանց մտածելու դուրս է տվել (Ляпнул не подумав)։ Մի տարածեք նրա ասածի հանդեպ ձեր վերաբերմունքը հայ ժողովրդի վրա։ Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար եւ սիրող»,- ամփոփել է Զախարովան։