Զախարովան անդրադարձել է Արցախում հայ հերոսների հուշարձանների ոչնչացման թեմային

Ռուսաստանը հաստատում է իր մտադրությունը հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգում ներառել Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պահպանության թեման, դա քննարկվում է թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ։ Մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արցախում հայ հերոսների հուշարձանների ոչնչացման թեմային։
«Մենք մեր սկզբունքային դիրքորոշումը հայտնել ենք հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության վերաբերյալ․ որտեղ էլ դա տեղի ունենա, այդ թվում՝ Ադրբեջանում։ Այնտեղ կիսում են տեսակետը, որ պատմական հուշարձանների պահպանությունը մեր երկրների սրբազան պարտքն է»,- ընդգծել է Մարիա Զախարովան։