Ովքե՞ր են Արցախի անունից Ադրբեջանի հետ բանակցողները

MediaHub-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու և վերջինս մարտի 1-ին ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբում հանդիպել է ԼՂ ներկայացուցիչների հետ։
MediaHub-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի հետ բանակող են նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու «Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Նշենք, որ ադրբեջանական մամուլն արդեն հրապարակել է հանդիպման մասին տեղեկություններ, ինչպես նաև լուսանկար։
Լիաննա Թորոսյան