Ադրբեջանը հայտնել է, թե ով է Արցախի հետ բանակցությունների պատասխանատուն

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռամին Մամեդովը մարտի 1-ին ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբում հանդիպել է ԼՂ ներկայացուցիչների հետ։