Իրեն հարցրեք. Հակոբ Ասլանյանը` Փաշինյանի՝ Բիշքեկ չգնալու մասին

Իրեն հարցրեք. Հակոբ Ասլանյանը` Փաշինյանի՝ Բիշքեկ չգնալու մասին

Արդեն հայտնել ենք, որ ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Բիշքեկ և չի մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հերթական հանդիպմանը:

Փաշինյանի քաղաքական թիմը խուսափում է այս հարցին պատասխանել, թե ինչու է իրենց քաղաքական թիմի ղեկավարը խուսափում առերեսվել ռուս գործընկերներին:

«Չգիտենք, տեղյակ չենք»,- ասում են ՔՊ-ականները:

Միայն Հակոբ Ասլանյանը չհերքեց MediaHub-ի ունեցած տեղեկությունը, բայց հորդորեց հարցը հենց Փաշինյանին տալ:

Ավելի վաղ գրել էինք, որ վաղը` հոկտեմբերի 26-ին Բիշքեկում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը նախագահելու է ՌԴ վարչապետ Միշուստինը:

MediaHub-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի փոխարեն նիստին կմեկնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նարե Գնունի