Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գերմանիայի ԱԳ նախարարը 6 ամիս արգելափակել է Նավալնիի փոխանակումը․ Der Spiegel

Blog Image

Գերմանիայի և ԱՄՆ-ի իշխանությունները ծրագրում էին Ալեքսեյ Նավալնիին փոխանակել Վադիմ Կրասիկովի հետ, սակայն գործարքը երկար ժամանակով հետաձգվել է՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոկի անհամաձայնության պատճառով։

Այս մասին «Der Spiegel» ամսագիրը գրել է հետաքննության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, ընդդիմադիր գործքչի մահվան տարելիցի կապակցությամբ։

Կրասիկովը ռուս հետախույզ է, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Գերմանիայում՝ 2019 թվականին Գերմանիայում Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար։ Նա գործել է Վադիմ Սոկոլով անունով։

Ըստ ամսագրի՝ Նավալնիին չեչենի սպանության համար դատապարտված, ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից Կրասիկովի հետ փոխանակելու գաղափարն առաջին անգամ ծագել է 2022 թվականի ամռան սկզբին։ ԱՄՆ-ը, որը ցանկացել է ամերիկացիներին ազատել ռուսական բանտերից, գրեթե անմիջապես միացել է փոխանակման նախագծին։ Մի քանի բանտարկյալների, այդ թվում՝ Նավալնիի մասնակցությամբ լայնածավալ փոխանակման գաղափարը առաջ է քաշել Հիլարի Քլինթոնը։ Նրան օգնել է նախկին պետքարտուղար Ջոն Քերին։

2023 թվականի ապրիլին ընդդիմության առաջնորդի կինը՝ Յուլյա Նավալնայան և քաղաքական գործչի համախոհ Մարիա Պեւչիխը Բեռլինում հանդիպել են Բերբոքի հետ։ Ինչպես գրում է Der Spiegel-ը, նա կասկած է հայտնել Նավալնիին Կրասիկովի հետ փոխանակելու նպատակահարմարության մասին՝ վկայակոչելով «միջազգային իրավունքի օրինականության սկզբունքը»։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը մտահոգված է եղել, որ Կրասիկովի ազատ արձակումը Եվրոպայում նոր «քաղաքական սպանությունների» ճանապարհ կբացի։ Նա նաև հարցրել է՝ արդյոք Նավալնին ազատվելուց հետո կվերադառնա Ռուսաստան։ Նրա կինը բացասական պատասխան է տվել։

Վաշինգտոնում կարծել են, որ Բերբոքն աջակցում է փոխանակմանը, և որ կանցլեր Օլաֆ Շոլցն է հետաձգում գործընթացը: 

2023 թվականի ամռանը Շոլցն ասել է այն ժամանակվա արդարադատության նախարար Մարկո Բուշմանին, որ «կարող է լինել Նավալնիին ազատելու ճանապարհ»։ Նա աջակցել է այս ծրագրին, բայց Բերբոքը դեռ դեմ է եղել դրան:

Միայն 2023 թվականի աշնան վերջում են ԱՄՆ-ն և Գերմանիան պայմանավորվել մի գործարքի շուրջ, որը ներառում է Կրասիկովի և Արևմուտքում պահվող ռուս գործակալների փոխանակումը «Wall Street Journal»-ի լրագրող Էվան Գերշկովիչի, նախկին ծովային հետևակային Փոլ Ուելանի և Նավալնիի հետ: Շոլցն անձամբ համոզել է Բերբոքին վերացնել վետոն։ 2024 թվականի սկզբից գործընթացին միացել է Ռոման Աբրամովիչը։

Երբ Նավալնին մահացել է բանտում 2024 թվականի փետրվարին, Շոլցի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտներն ասել է. «Միգուցե մենք շատ ուշացանք»։

Գերիների պլանավորված փոխանակումը տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսին, բայց առանց Նավալնիի։

Send