Ուկրաինան շահագրգռված է օգտակար հանածոների մասին համաձայնագրի ստորագրմամբ, բայց միայն դրա վերանայումից հետո։ Հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Այս համաձայնագրում, այս ուղղությամբ կամ նման համաձայնագիր կնքելու ցանկության մեջ սկզբունքորեն նոր բան չկա: Բայց առանցքային հարցն այն չէ, թե ինչ կարող է տալ Ուկրաինան, այլ այն, թե ինչ կարող է ստանալ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին հավելել է, որ ինքն արդեն խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այս մասին, բայց երբ նախագահները մանրամասնել են, պարզվել է, որ համաձայնագիրը ներկայումս անվտանգության երաշխիքներ չի պարունակում, և որ «դա սկզբունքորեն կարևոր ասպեկտ է»։
Նա նաև ասել է, որ փետրվարի 20-ին Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը կժամանի Կիեւ, և ցանկանում է, որ նրա հետ գնան ռազմաճակատ։
Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Զելենսկին երեքշաբթի օրը կքննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորումը։