Սպերցյանը կկարողանա փոխարինել Մխիթարյանին «Ինտերում»․ Կամոցցի

Սպերցյանը կկարողանա փոխարինել Մխիթարյանին «Ինտերում»․ Կամոցցի

Մոսկվայի «Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցցին կարծում է, որ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կկարողանա փոխարինել Հենրիխ Մխիթարյանին Միլանի «Ինտերում»։

«Վստահ եմ, որ Սպերցյանը կկարողանա փոխարինել Մխիթարյանին «Ինտերում». Դա իդեալական տարբերակ է: Էդուարդն ունի բոլոր որակներն այնտեղ հաջողության հասնելու համար»,- ասել է Կամոզին «РБ Спорт»-ին:

Սպերցյանը «Կրասնոդարի» այս մրցաշրջանի 24 խաղում դարձել է 8 գնդակի և 5 գոլային փոխանցման հեղինակ։