Դե Բրույնեն արդեն 100 գոլ է խփել «Մանչեսթեր Սիթիի» կազմում

Դե Բրույնեն արդեն 100 գոլ է խփել «Մանչեսթեր Սիթիի» կազմում

Կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն արդեն 100 գոլ է խփել «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

«Քրիսթալ Փելիսի» դեմ այսօրվա խաղում բելգիացու խփած երկու գնդակները նրան դարձրին 18-րդ խաղացողն ակումբի պատմության մեջ, որ դարձել է եռանիշ թվով գոլերի հեղինակ։ «Կապույտները» հաղթեցին 2-4 հաշվով։

Այս իրադարձությունը տեղի ունեցավ նրա 372-րդ ելույթում։ Բելգիացին նաև 166-րդ գոլային փոխանցումը կատարեց բոլոր մրցաշարերում:

Մանչեսթերում իր 9-րդ մրցաշրջանի կեսին 32-ամյա խաղացողը 14 մեծ տիտղոս է նվաճել «Սիթիի» կազմում:

Նրա լավագույն ցուցանիշը եղել էր 2021/22 թվականներին, երբ նա 19 անգամ մրցակցի դարպասն էր գրավել։

Նա առնվազն 10 գոլ է խփել «Սիթիում» անցկացրած ութ մրցաշրջաններից վեցում, ընդ որում, նրա ամենացածր ցուցանիշը՝ 6-ը, գրանցվել է 2018/19 մրցաշրջանում վնասվածքների պատճառով:

Ընդհանուր առմամբ, նա խփել է 67 գոլ Պրեմիեր լիգայում, 15-ը՝ Չեմպիոնների լիգայում, 10-ը՝ Կարաբաոյի գավաթում և 8-ը՝ Անգլիայի գավաթում։