Ինչպես խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից

Ինչպես խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար ութ կետից բաղկացած ուղեցույց է հրապարակել.

Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։

Ձեռք չտալ սատկած թռչուններին։

Կրել երկարաթև հագուստ։

Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։

Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։

Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։

Օգտագործել միջատավանիչ միջոցներ։

Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։