Մոսկվայում էլեկտրական ինքնագլորով տղամարդը վրաերթի է ենթարկել երեխային և նրա դայակին (տեսանյութ)

Մոսկվայում էլեկտրական ինքնագլորով տղամարդը վրաերթի է ենթարկել երեխային և նրա դայակին (տեսանյութ)

Ուզբեկստանի քաղաքացին Մոսկվայի հարավ-արևմուտքում էլեկտրական ինքնագլորով մխրճվել է երեխայի և նրա դայակի մեջ, տուժածները բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հարուցվել է գործ. հայտնում է մայրաքաղաքի Քննչական կոմիտեի Telegram ալիքը։

Հետաքննությամբ պարզվել է, որ հուլիսի 20-ի երեկոյան Մոսկվայի Ծովակալ Լազարև փողոցում քաղաքացին էլեկտրական ինքնագլորով վրաերթի է ենթարկել մի աղջկա և նրա դայակին։ Տուժածները բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացվել են։

«Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտի անվտանգ շահագործումն ապահովող կանոնները խախտելու) հատկանիշներով»,- ասվում է հաղորդագրությունում։

Քննիչները պարզել են նրա ինքնությունը, պարզվել է, որ նա Ուզբեկստանի 25-ամյա քաղաքացի է։ Առաջիկայում նա կտեղափոխվի քննչական բաժին, որտեղ քննիչները կսկսեն հարցաքննությունը։ 

Տեսանյութը՝ ասյտեղ