Ցույց տվեք քարտեզը և կբացառենք սահմանի ամբողջ երկայնքով ադրբեջանական, հայկական օկուպացված տարածքները

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում խոսելով  Ադրբեջանի այն հայտարարության մասին, թե ՀՀ-ն ադրբեջանական տարածքներ է օկուպացրել՝  Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Ասում ենք՝ շատ լավ, եթե ՀՀ-ն պետք է ինչ-որ սահմանից դուրս գա, ապա եկեք հասկանանք, թե ինչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն, որտեղից որտեղ պետք է գնա։ Եթե հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, ապա դա կարող է ՀՀ-ի համար շատ ընդունելի խոսակցություն լինել, որովհետև նույն տարածքում, եթե սահման գծենք, ապա նշանակում է, որ տարածքային սահման կա, գիծ կա։ Ասում ենք՝ ցույց տվեք մեր գիծը, ցույց տվեք քարտեզը, դա կարող է հետաքրքիր լինել, մենք դա չենք մերժում»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ հայկական չորս գյուղերի տարածքներ օկուպացված են, վերջինս նաև Տավուշի մարզի գյուղերից օրինակներ բերեց։ 

«Ցույց տվեք քարտեզը, սահմանի գիծը և թե այդ գիծն ինչ իրավական հիմնավորում ունի։ Մենք այս դեպքում պատրաստ ենք սահմանի ամբողջ երկայնքով բացառել ադրբեջանական, հայկական օկուպացված տարածքները»,-նշեց նա և հավելեց, որ այս լուծմանը գնալ պատրաստ է, և պատասխանատվությունն իր վրա է վերցնում։ 

Մանրամասները՝ տեսանյութում