ԼՂ հայության անվտանգության հարցը մեր օրակարգում է․ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկու մոտեցում ունենք՝ դետալացված մոտեցում և շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցում։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԼՂ հիմնախնդրի հետ կապված վերջինս ընդգծեց, որ ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը, որ առաջ են քաշում ոչ թե կարգավիճակի, այլ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ 

«Այն, որ մենք համաձայն ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել Լեռնային Ղարաբաղի հայության հասցեագրումից՝ չի նշանակում, որ համաձայն ենք այդ հարցն օրակարգից հանել»,-ասաց նա։ 

Մանրամաները՝ տեսանյութում