Թուրքիայի հավաքականի պաշտպանը գիշերը խփած գոլերից մեկը տոնել է «Գորշ գայլերի» ժեստով․ մանրամասներ

Թուրքիայի հավաքականի պաշտպանը գիշերը խփած գոլերից մեկը տոնել է «Գորշ գայլերի» ժեստով․ մանրամասներ

Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը գիշերը խփած գոլերից մեկը տոնել է ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստով։

Նա երկու գոլ էր խփել «Եվրո»-ի 1/8 եզրափակչի՝ Ավստրիայի դեմ խաղում։

Թուրքիայում «Գորշ գայլերի»-ին ներկայացնում է ծայրահեղ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP): Գերմանիայում այն, դրա ժեստն արգելված չեն, սակայն Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի հսկողության ներքո են։

«Այն, թե ինչպես էի ուրախանում, կապված է իմ թուրքական ինքնության հետ: Այդ իսկ պատճառով ես ցույց տվեցի այս ժեստը: Ես տեսա, որ ուրիշները նույն ժեստն էին անում մարզադաշտում: Այստեղ ոչ մի թաքնված հաղորդագրություն չկա: Մենք բոլորս թուրք ենք, ես շատ հպարտ եմ, որ թուրք եմ, և դա է այս ժեստի իմաստը։ Ես պարզապես ուզում էի ցույց տալ, թե որքան երջանիկ եմ և որքան հպարտ»,- ասել է թուրք պաշտպանը։

Հանդիպման նախօրեին միջազգային իրավապաշտպան Society for the Protection of Facilities կազմակերպությունը կոչ էր արել արգելել այս ժեստը մարզադաշտերում:

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub