«Քաղցկեղ, թրոմբոզ և այլն». բժիշկը զգուշացրել է քաղցրացուցիչների վտանգի մասին

Թունաբան Միխայիլ Կուտուշովը զգուշացրել է քաղցրացուցիչների որոշ տեսակների վտանգի մասին, հայտնեշ է «Վոլգոգրադսկայա պրավդան»։
Նա նշել է, որ ասպարտամը կարող է առաջացնել գլխացավեր, սրտխառնոց, անքնություն, ուղեղի ուռուցքներ։
Սախարինը (E954) շաքարի ամենատարածված փոխարինողներից է, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Գիտնականները պարզել են, որ այս նյութի օգտագործումը մեծացնում է կենդանիների մոտ միզապարկի քաղցկեղի առաջացման վտանգը, սակայն մարդկանց համար դրա վնասի ուղղակի ապացույցները դեռ չեն հայտնաբերվել։
Այնուամենայնիվ, արդեն ապացուցված է, որ սախարինը մեծացնում է թրոմբոցիտների ակտիվությունը արյան մեջ։ Դա հանգեցնում է թրոմբների առաջացմանը։
Ստեւիան ավելի անվտանգ քաղցրացուցիչ է, քան ասպարտամը կամ սախարինը: Այն ոչ մի կերպ չի ազդում օրգանիզմի վրա։ Շաքարավազը փոխարինելու մեկ այլ լավ տարբերակ է քսիլիտոլը: