Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4 – ին՝ ժամը 17։30ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում և Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրիի լեռնանցքում, Գորիսի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: