ՌԴ նախագահի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է Սյունիք

ՌԴ նախագահի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է Սյունիք

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վարչության պետի տեղակալ Ա․ Լ․ Ռիբակովը, մարդասիրական ծրագրերի համակարգման բաժնի պետ Վ․ Վ․ Չերնիշովը, այլ ներկայացուցիչներ. այդ մասին հայտնում է են Սյունիքի մարզպետարանը։

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը և ընկերության ղեկավար կազմի անդամներ, Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Այցը ճանաչողական էր ու նպատակ ուներ դիտարկել հետագայում մարզի հետ կրթական, մշակութային, գիտատեխնիկական, միջռեգիոնալ կապերը ամրապնդելու հնարավորությունները։