Ռեփեր Քանյե Ուեսթը նոր արգելք է դրել զուգընկերուհու համար

Ռեփեր Քանյե Ուեսթը նոր արգելք է դրել զուգընկերուհու համար

Քանյե Ուեսթի և Բյանկա Սենսորիի սիրավեպի մասին հայտնի է դարձել 2023 թվականի սկզբին։ Այնուհետեւ ռեփերը լուսանկարվել է մատանին մատին։ Շշուկներից մեկ տարի անց տաբլոիդները գրել էին, որ զույգը գաղտնի ամուսնացել է։ 

Այնուամենայնիվ, աղջկա ընկերները գոհ չեն ռեփերի հետ նրա հարաբերություններից:

Daily Mail-ի աղբյուրն ասել է, որ երաժիշտն արգելել է նրան օգտվել սոցիալական ցանցերից։ «Բյանկան միշտ ունեցել է սոցիալական մեդիա և ակտիվ է եղել դրանում, քանի դեռ չի ամուսնացել Քանյեի հետ», - պատմել է ինսայդերը: Անանուն աղբյուրը կարծիքով՝ Քանյեն պարզապես այլ միջոց է գտել նրան իր վերահսկողության տակ պահելու համար:

Նախկինում աղջկա մտերիմներն ասել էին, որ գրեթե չեն շփվում նրա հետ։ «Նա օտարացել է բոլորից և իր նախկին ընկերներից մեկին ասել է, որ «հեռու մնա», երբ նրանք փորձել են հարցնել, թե արդյոք նա լավ է: Նա ասում է, որ իր ընկերները պարզապես նախանձում են իր պոպուլյարությանը»,- հայտնել է աղբյուրը։