«Վիշապների տան» աստղ Միլի Ալքոկը միացել է DC Universe-ին և խաղալու է առանցքային դերերից մեկը

«Սուպերմեն․ Ժառանգություն» (Superman: Legacy) ֆիլմը վերջապես էկրան կբարձրանա հաջորդ տարի, և այժմ պարզվել է, որ «Վիշապների տան» աստղ Միլի Ալքոկը կնկարահանվի Սուպերգիրլի դերում: Այս մասին հայտնել է ռեժիսոր Ջեյմս Գանը։
Գանը նշել է, որ առաջին անգամ դերասանուհու մասին իմացել է «Վիշապի տուն» սերիալից, և որ իրեն հիացրել են նրա մասնակցությամբ տարբեր լսումներն ու Supergirl-ի էկրանային թեստերը:
«Նա հենց Կարայի մարմնավորումն է, ինչպես նրան պատկերացրել են Թոմ Քինգը, Բիլքիս Էվելին և Անա Նոգեյրան»,- գրել է Գանն իր սոցցանցային էջերում։
Հիշեցնենք, որ «Սուպերմեն. Ժառանգությունը» կլինի առաջին ֆիլմը DC-ի նոր կինոտիեզերքում: Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Գանը, որը հայտնի է Գալակտիկայի պահապաններ ֆիլմաշարից։
Նախատեսվում է նաև Սուպերաղջկա մասին անհատական ֆիլմ։ «Superman: Legacy»-ն կպատմի Քլարկ Քենթի երիտասարդության ու սուպերհերոսի ձևավորման մասին։ Սուպերմենի դերը բաժին է հասել Դեյվիդ Քորենսվեթին։