Արարատում բախվել են Mercedes-ն ու Նիվան․ հայտնվել են դաշտում

Արարատում բախվել են Mercedes-ն ու Նիվան․ հայտնվել են դաշտում

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Մանուկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Պյոտր Ե.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Նիվան՝ մի քանի պտույտ շրջվելով:

Ըստ նախանական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: