Ծայրահեղ ծանր վիճակում եղած Սերինեն դուրս է գրվել (լուսանկար)

Ծայրահեղ ծանր վիճակում եղած Սերինեն դուրս է գրվել (լուսանկար)

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում՝ 600 գրամ քաշով, ծայրահեղ ծանր վիճակում:

Երկար ժամանակ շնչել է արհեստական շնչառական սարքով: Այսօր Սերինեն տուն է գնում արդեն 2 կգ քաշով, բժիշկները վիճակը բավարար են գնահատում:

Վերջապես իրականացել է մայրիկի երազանքը՝ Սերինեն ևս տոնական է հագնվել։

«Էրեբունի» բժշկական կենտրոն