Ինչպե՞ս նվազեցնել կաթվածի ռիսկը․ մասնագետի խորհուրդը

Ինչպե՞ս նվազեցնել կաթվածի ռիսկը․ մասնագետի խորհուրդը

Կաթվածի ռիսկը նվազեցնելու համար նախ անհրաժեշտ է հոգ տանել արյան անոթների առողջության մասին։ Ասել է նյարդաբան Ռինատ Բոգդանովը Lenta.ru-ի հետ զրույցում։

Ըստ Բոգդանովի՝ չորս դեպքից երեքում ուղեղի արյան մատակարարման սուր խախտում է տեղի ունենում արյան հոսքի խցանման պատճառով, ուստի կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդները արյունատար անոթներին վնասող հիվանդությունների՝ աթերոսկլերոզի և արյան բարձր ճնշման դեմ պայքարն են:

Նյարդաբանը նշել է, որ ինսուլտի հավանականությունն ավելի մեծ է ծխողների և 45 տարեկանից բարձր մարդկանց մոտ։ Ռիսկի լուրջ գործոնները, նրա կարծիքով, ներառում են նաև նստակյաց ապրելակերպը, ավելորդ սնուցումը, սրտի ռիթմի խանգարումները, քնի քրոնիկ պակասը, միգրենն ու տեսողության հանկարծակի խանգարումը։

Կաթվածից խուսափելու համար բժիշկը կոչ է արել նվազեցնել ռիսկի գործոնները, որոնք հնարավոր է շտկել։ Խորհուրդ է տվել վերահսկել արյունատար անոթների առողջությունը և ակտիվ ապրելակերպ վարել։ «Բազմոցին նստելն ու սննդային հավելումներ օգտագործելն այնքան էլ լավ ռազմավարություն չէ», - եզրափակել է Բոգդանովը: