Ծառն ընկել մեքենայի վրա. արգելափակված քաղաքացիներ կան

Ծառն ընկել մեքենայի վրա. արգելափակված քաղաքացիներ կան

Հունիսի 27-ին, ժամը 14:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա. ավտոմեքենայում արգելափակված քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում ծառն ընկել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ արգելափակված վարորդ Հ. Դ.-ն (ծնված 1953 թ.) և ուղևոր Է. Դ.-ն (ծնված 1950 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հեռացրել են ծառը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։