Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչ եղանակ է սպասվում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչ եղանակ է սպասվում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Հունիսի 27-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հունիսի 29-30-ի և հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։