Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը

Քիչ առաջ ավարտվել է Տավուշի մարզպետի և Կիրանցի տղամարդկանց հանդիպումը, որի ընթացքում բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները, իսկ մարզպետը համառորեն առաջ է մղել Փաշինյանի օրակարգը։
«Ասում ա՝ «ճանապարհը երեք ամսում կկառուցվի, Ադրբեջանի տարածքում մնացած տների տերերին էլ փոխհատուցում կտրվի»։ Բայց դե մենք էլ մեր հստակ դիրքորոշումն ենք հայտնել։ Մի խոսքով՝ ոնց որ սպասում էինք, որևէ նոր բան չի ասել»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը։
Նա պատմեց, որ մարզպետը ամեն ասածի հետ համաձայնել է, ասել, որ «այո՛, իր սիրտն էլ է ցավում, ինքն էլ է համաձայն, որ բարդ շրջան է, բայց դե կա այն, ինչ կա»։
«Ինքը մեր կողմից էր խոսում, ինչ ասում էինք, համաձայնում էր։ Բայց դե հետն էլ իրենց թեզն էր առաջ տանում։ Չգիտեմ, արդեն որևէ բանի ո՛չ հավատում ենք, ո՛չ էլ»,- պատմեց նա։
Ընդհանուր առմամբ կիրանցեցիները հիասթաված են դուրս եկել հանդիպումից, որովհետև, ասաց մեր զրուցակիցը, ոչ մի բան այն չի փոխելու:
Նարե Գնունի