Արտակարգ դեպք, Ավան-Առինջում «Nissan» է վերածվել մոխրակույտի. Shamshyan

Արտակարգ դեպք, Ավան-Առինջում «Nissan» է վերածվել մոխրակույտի. Shamshyan

Այսօր՝ մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ Աբովյան թաղամասի Ձագավանքի փողոցում ավոտմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: