Բաշկիրական ձեռնարկության տարածքում պայթյուն է եղել․ վիրավորներ կան (տեսանյութ, լուսանկար)

Ռուսական Բաշկիրիայի Սալավատ քաղաքի «Սվեչա» ձեռնարկության տարածքում պայթյուն է տեղի ունեցել։
1 մարդ փլատակների տակ է հայտնվել, կան վիրավորներ, հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Երեք մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Պայթյունի հետևանքով պարաֆին է բռնկվել, իսկ շենքը մասամբ փլուզվել է։ Պատճառը վառարանի սարքավորումների ապահերմետիզացիան է եղել։
Կադրերն այստեղ